Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արծվիկ Մինասյանի համոզմամբ՝ որոշ մարդիկ բիզնես շահ են հետապնդում ծառահատումները գյուղացիների ապրելու բնական իրավունք ներկայացնելով

Արծվիկ Մինասյանի համոզմամբ՝ որոշ մարդիկ բիզնես շահ են հետապնդում 
ծառահատումները գյուղացիների ապրելու բնական իրավունք ներկայացնելով

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաղարծինի բնակիչների կողմից ծառահատումների հետ կապված ճանապարհները փակելով`մի քանի մարդ փորձում են իրենց անձնական բիզնես շահը ներկայացնել՝ որպես գյուղացիների ապրելու բնական իրավունքի իրացում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում ներկայացնելով 2016-ի հոկտեմբերի 1-ից 2017-ի սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածի հաշվետվությունն ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

«Մարդիկ նախարարությունից պահանջում են խստացնել ռեժիմը, բացառել ծառահատումները, և երբ սկսում ենք լիարժեք գործել, բացառել դրանք, այդ ժամանակ էլ սկսում են քննադատություններ՝ թե դա մեր ապրուստի միջոցն էր»,-նշեց Մինասյանը։

Նա հավելեց, որ այդ մարդիկ, կազմակերպված օգտագործելով քաղաքացիներին, գյուղացիներին, հանում են փողոցներ և փորձում են իրենց անձնական բիզնես շահը ներկայացնել՝ որպես գյուղացիների ապրելու բնական իրավունքի իրացում։

«Սա նաև էկոմշակույթի իսպառ բացակայության մասին է խոսում, երբ մարդիկ մտածում են, որ ծառը հատելով կարող են իրենց ապրուստի միջոցը հոգալ, բայց այդ ծառը իրենց ապագա երեխաներինն է: Հաշվի առնելով բնակիչների սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը՝ դրամաշնորհային ծրագրեր ենք իրականացնում անտառամերձ համայնքներում և մտադրություն կա նաև էներգախնայողության ծրագրեր իրականացնել: Հայաստանը անտառային տարածքներով հարուստ չէ, մեր անտառային տարածքները պահպանային  նշանակության անտառներ են: Չենք կարող այսօր կտրել ծառերը և մտածել, թե  վաղը լավ կարող է լինել»,-ասաց նախարարը։

Նախարարը տեղեկացրեց նաև, որ իրենք «Դիլիջան» ազգային պարկում 2014-ի օգոստոսից մինչև 2017-ի կեսերը 6000-ից ավելի ծառահատման դեպքեր են արձանագրվել: Մինասյանի հավաստմամբ` չի բացառվում, որ ավելի մեծ քանակություն է եղել: Դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր, հանգամանքները քննվում են:

«Դիլիջան» ազգային պարկում պահպանության ռեժիմի արդյունավետությունը բարձրացնելու և ապօրինի ծառահատումների կանխարգելման նպատակով մշակվել է փորձնական ծրագիր: Դրանով նախատեսվում է ՊՈԱԿ-ի առավել ռիսկային 3 տեղամասերում` Հաղարծին, Դիլիջան և Շամախյան հատվածներում, պահպանությունն իրականացնել մասնագիտացված պահնորդական ծառայություն մատուցող կազմակերպության միջոցով:

Արծվիկ Մինասյանը հավելեց, որ սրա հետ կապված խորհրդակցություններ են եղել ՀՀ նախագահի, վարչապետի մոտ և այս առումով իրենց քայլերը շատ կոշտ ու կտրուկ են լինելու:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am