Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀԱՊԿ առաջիկա զորավարժություններն ուղիղ պատասխան չեն ՆԱՏՕ-ին. ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ

ՀԱՊԿ առաջիկա զորավարժություններն ուղիղ պատասխան չեն ՆԱՏՕ-ին. ՀԱՊԿ միացյալ 
շտաբի պետ

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը հայտարարում է, որ կազմակերպության առաջիկա զորավարժությունները պետք չէ դիտարկել որպես ուղիղ պատասխան ՆԱՏՕ-ի` վերջերս կայացած զորավարժություններին: «Մենք ուշադրությամբ հետևում ենք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության տարածքի ծուրջ ծավալվող իրադարձություններին և փորձում ենք ադեկվատ արձագանքել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` սեպտեմբերի 26-ին կայացած ասուլիսի ընթացքում ընդգծեց Սիդորովը` պատասխանելով հարցին, արդյո՞ք ՀԱՊԿ առաջիկա զորավարժությունները պատասխան են ՆԱՏՕ-ի` վերջերս անցկացրած զորավարժություններին:

Ասուլիսի ընթացքում ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը ներկայացրեց նաև առաջիկայում Հայաստանում, Ղազախստանում և Տաջիկստանում անցկացվելիք զորավարժությունների սցենարը:  «Մենք զորավարժությունները կանցնացնենք հետևյալ սցենարով. ՀԱՊԿ-ի սահմաններին իրավիճակը գնում է սրացման: ՀԱՊԿ ղեկավարությունը փորձում է քաղաքական մեթոդներով շտկել իրավիճակը, սակայն դա չի հաջողվում: Ընդունվում է ուժ կիրառելու մասին որոշում: Հաջորդիվ հակամարտության խորացման ընթացքում իրականացվում է զորքերի համախմբում, տեղափոխում համապատասխան տարածք և համատեղ գործողության իրականացում: Այնուհետև առաջանում են խաղաղ կարգավորման պայմաններ, և ՀԱՊԿ-ի հավաքական ուժերը ՄԱԿ-ի մանդատի շրջանակներում միանում են խաղաղապահ առաքելությանը»,- պատմեց Սիդորովը:

 Նա նաև նշեց, որ զորավարժությունների ընթացքին թե Հայաստանում, թե Ղազախստանում, թե Տաջիկստանում հետևելու են միջազգային կազմակերպությունների, դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ: Նա չբացառեց, որ ինչ-որ փուլում զորավարժություններին հետևեն նաև ՆԱՏՕ-ի դիտորդներ` նշելով, որ յուրաքանչյուր երկիր իր տարածքում անցկացվող զորավարժություններին մասնակցելու հրավեր է ուղարկում միջազգային կազմակերպություններին և դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]