Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ՔԱԳՎ պետն ընդունել է Թուրքմենստանի ավիացիայի նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությանը

ՔԱԳՎ պետն ընդունել է Թուրքմենստանի ավիացիայի նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն սեպտեմբերի 26-ին ընդունել է Թուրքմենստանի ավիացիայի նախարարի տեղակալ Իմամբերդիև Իմամբերդիի գլխավորած պատվիրակությանը:

Սերգեյ Ավետիսյանը ողջունել է գործընկերներին Հայաստան այցի կապակցությամբ և մաղթել արդյունավետ համագործակցություն:  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից:

Իմամբերդիև Իմամբերդին, շնորահակալություն է հայտնել ջերմ ընդունելության և հանդիպման կազմակերպման համար՝ իր խոսքում նշելով՝ թեև Աշխաբադից Երևան մեկնել ցանկացողների թիվը մեծ է եղել, բայց այսօրվա ոչ կանոնավոր չվերթով տեղափոխել է 164 ուղևոր:

Հիշեցնենք, որ շուրջ մեկ ամիս առաջ, Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի նախագահների հանդիպման ժամանակ քննարկվել էր Երևանի և Աշխաբադի միջև ուղիղ ավիաչվերթի հնարավոր մեկնարկի հարցը:  Այսօրվա առաջին ոչ կանոնավոր չվերթը կայացել է բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում:

Հայ և թուրքմեն գործընկերները hանդիպմանն անդրադարձ են կատարել Աշխաբադից Երևան ուղիղ չվերթների պահանջարկին և քննարկել կանոնավոր չվերթների իրականացման հնարավորությունը, որը կնպաստի տնտեսության և զբոսաշրջության զարգացմանը, ինչպես նաև՝ երկու երկրների քաղաքացիների միջև շփումների ընդլայնմանը:

Հանդիպմանը քննարկել են նաև Հայաստանի օդային տարածքով տարանցիկ չվերթների վերակնագման հարցը, որը կնպաստի առավել կարճ ճանապարհով թռիչքներ իրականցնելուն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]