Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանը մտադիր է ինտերնետ կապի տարանցում կազմակերպել Միջին Ասիա

Հայաստանը մտադիր է ինտերնետ կապի տարանցում կազմակերպել Միջին Ասիա

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ինտերնետի Միջին Ասիա տարանցման ուղղությամբ բանակցություններ է վարում: Հրավիրված ասուլիսում այդ մասին հայտարարեց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ ավելացնելով, որ տարանցումը դեպի Իրան և Իրաք արդեն տեղի է ունենում: «Այժմ ներդրողներն Իրանի միջոցով դեպի Թուրքմենստան և այլ միջինասիական երկրներ դուրս գալու ծրագրեր ունեն: Բանակցությունները, որոնք նրանք վարում են, դեռ չեն ավարտվել, այդ պատճառով հստակ ինչ-որ բանի մասին խոսել չեմ կարող: Բայց կսպասենք լավ արդյունքների»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, հավելեց Մարտիրոսյանը: Միաժամանակ նախարարն ասաց, որ նշված շուկաներ դուրս գալու հարցում մրցակիցներ կան, այդ թվում Ադրբեջանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]