Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Շարմազանովը հանդիպել է ԱՊՀ ՄԽՎ-ի խորհրդի գլխավոր քարտուղարի հետ

Շարմազանովը հանդիպել է ԱՊՀ ՄԽՎ-ի խորհրդի գլխավոր քարտուղարի հետ

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանկտ Պետերբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում սեպտեմբերի 26-ին Տավրիդյան պալատում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեեւի հետ: Հանդիպմանը ներկա է եղել ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԱՊՀ ՄԽՎ-ի խորհրդի առաջիկա նիստի կազմակերպմանն առնչվող հարցեր: ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ հայկական պատվիրակությունն ակտիվորեն ներգրավված է ԽՎ-ի աշխատանքներում եւ հանձնաժողովներում:

Էդուարդ Շարմազանովը երախտագիտություն է հայտնել Ալեքսեյ Սերգեեւին` հանրահայտ արեւելագետ եւ հայագետ, Հայաստանի գիտությունների ակադեմիայի հիմնադիր նախագահ, ակադեմիկոս Հովսեփ Օրբելու 130-ամյակին նվիրված՝ իր նախաձեռնությամբ անցկացվող միջոցառումների կազմակերպմանն աջակցելու համար:

Զրուցակիցներն անդրադարձել են ԱՊՀ տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացներին: Այս համատեքստում ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ արդեն իսկ ակնհայտ է ՀՀ տնտեսության վրա ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո դրական ազդեցությունը:

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` Էդուարդ Շարմազանովը նշել է, որ ԱՊՀ տարածաշրջանում հակամարտությունները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով՝ հաշվի առնելով ժողովուրդների պարտադիր կամարտահայտության սկզբունքը 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]