1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Սևանա լճից մեծ ծավալների ջրառ իրականացնելու հիմք ու նպատակ չկա. Արծվիկ Մինասյան

Սևանա լճից մեծ ծավալների ջրառ իրականացնելու հիմք ու նպատակ չկա. Արծվիկ 
Մինասյան

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևանի  ջրառը կատարվել է և սեպտեմբերի 15-ին դադարեցվել, այս պահին որևէ ջրառ չի իրականացվում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին  լրագրողների հետ զրույցում 2016 թվականի հոկտեմբերի 1-ից 2017 թվականի սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում գործունեության հիմնական արդյունքները ներկայացնելով ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

«Սևանի հարցում մտահոգվելու խնդիր միշտ կա։ Սևանը մեզ համար ոչ միայն մեր ազգային հարստությունն է, այլ նաև էկոլոգիական, տնտեսական, սոցիալական մեծ արժեք է ներկայացնում։ Ջրառ իրականացվել է, սակայն սեպտեմբերի 15-ին կառավարությունն այն դադարեցրել է, և այս պահին ջրառ չի իրականացվում: Նախատեսված ցուցանիշը 3 սմ-ով ավելի ցածր է, քան նախորդ տարվանը, և այդ հարցում մեծ դեր ունեն եղանակային պայմանները»,- ընդգծեց ՀՀ բնապահպանության նախարարը:

Նրա խոսքով՝ ավելի մեծ ծավալների ջրառ իրականացնելու հիմք, նպատակ, ձգտում, փաստացի իրավիճակ չկա, և իրենք բացառելու են դա:

Մինասյանն ասաց, որ առաջիկայում լայն քննարկումներ կլինեն Սևանի վերաբերյալ` անդրադարձ է կատարվելու ջրաքիմիական, աշխարհագրական, կենսաբազմազանության խնդիրներին:
Արծվիկ Մինասյանի պնդմամբ, 2001-2002 թվականներին ընդունված օրենսդրական դաշտը այսօր էականորեն վերանայման կարիք ունի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]