Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ գլխավոր դատախազն աշխատանքային այցով մեկնում է ՌԴ

ՀՀ գլխավոր դատախազն աշխատանքային այցով մեկնում է ՌԴ

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մեկօրյա աշխատանքային այցով մեկնում է Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Կազան քաղաքում սեպտեմբերի 27-ին կայանալիք  ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նիստին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

Նիստի ընթացքում քննարկվելու են Միջպետական խորհրդի կողմից ընդունված նախկին որոշումների իրականացման արդյունքները, հակակոռուպցիոն պայքարի ընդհանուր կոնցեպցիայի մշակման ընթացքը, ինչպես նաև կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի ձևավորման համաձայնագրին միացած ԱՊՀ երկրների իրավասու մարմինների միջև համագործակցության ուղղություններին և շրջանակներին առնչվող հարցեր: Նախատեսվում է նաև Միջպետական խորհրդի նոր ղեկավար կազմի ընտրությունը և 2018թ. գործունեության պլանի հաստատումը:

Արթուր Դավթյանն այցի շրջանակում առանձին հանդիպումներ կունենա ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի ստեղծման պայմանագրի երկրների պատվիրակությունների ղեկավարների, գլխավոր դատախազների հետ:

ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհուրդը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Տաջիկստանի Հանրապետության նախագահների կողմից՝ 2013թ. հոկտեմբերի 25-ին Մինսկում ստորագրված համաձայնագրի հիման վրա: Այն կոչված է կոորդինացնելու կոռուպցիայի համատեղ հակազդմանն ուղղված աշխատանքները, դիտարկման ենթարկելու անդամ-երկրների՝ այս ոլորտում ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը, համագործակցելու միջազգային համապատասխան կառույցների հետ: Խորհրդի նպատակներից են կոռուպցիայի հակազդման առաջնային ուղղությունների հստակեցումը, հակակոռուպցիոն համատեղ ծրագրերի իրականացումը, տեղեկատվության ակտիվ փոխանակումը և այլն: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]