Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Giorgio Armani-ն արեւապաշտպան ակնոցների նոր հավաքածու Է թողարկել

Giorgio Armani-ն արեւապաշտպան ակնոցների նոր հավաքածու Է թողարկել
ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական նորաձեւության Giorgio Armani բրենդը թողարկել Է արեւապաշտպան ակնոցների աշուն-2017 նոր հավաքածուն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են ընկերության ներկայացուցիչները:

Կանանց համար նախատեսված ֆլագմանական մոդելն իրենից ներկայացնում Է կլոր ակնոց փիրուզագույն, վարդագույն, ոսկեգույն, մանուշակագույն եւ կանաչ գույնի հաստ շրջանակներով: Նոր շարքում տղամարդկանց համար ակնոցների համար նշանաբանը դարձել Է՝ «Խիզախիր եւ դուրս արի հնարավորի սահմաններից»: «Լինզաների միջեւ բարակ մետաղյա կամրջակն ստեղծում Է ընդարձակության եւ թեթեւության զգացողություն եւ առնականություն հավելում կերպարին»,-ընդգծել են ստեղծողները:

Giorgio Armani ընկերությունը ստեղծվել Է 1975 թվականին իտալացի մոդելագործ Ջորջո Արմանիի եւ ձեռնարկատեր Սերջո Գալեոտիի կողմից: Ընկերությունը հագուստ, կոշիկ եւ աքսեսուարներ Է թողարկում տղամարդկանց, կանանց ու երեխաների համար, ինչպես նաեւ ժամացույցներ, զարդեր, կահույք եւ դեկորի առարկաներ՝ Giorgio Armani, Emporio Armani, Armani Exchange, Armani Jeans, Armani Junior, Armani Casa եւ այլ բրենդների ներքո:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]