Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մեյը եւ Տուսկը կքննարկեն անցումային շրջանը Brexit-ից հետո

Մեյը եւ Տուսկը կքննարկեն անցումային շրջանը Brexit-ից հետո
ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Brexit-ից հետո երկամյա անցումային ժամանակաշրջանի վերաբերյալ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի առաջարկը կդառնա Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ այսօրվա բանակցությունների հանգուցային թեման: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԻԱ Նովոստիի աղբյուրը, որը ծանոթ Է հանդիպման օրակարգին:

Սեպտեմբերի 26-ին Մեյը Տուսկին կընդունի Դաունինգ-Սթրիթի իր նստավայրում: «Երկամյա անցումային շրջանի վերաբերյալ առաջարկը կդառնա այսօրվա բանակցությունների գլխավոր թեման: Դա սկզբունքային պահ Է, շատ կարեւոր երկու կողմերի համար: Բայց, իհարկե, Մեյը եւ Տուսկը կքննարկեն նաեւ այլ հարցեր: Brexit-ից հետո ապագա առեւտրական համաձայնագիրը եւ վճարումների հարցերը՝ այն թեման Է, որը ոչ մի կերպ չես շրջանցի: Բայց վարչապետը հավանաբար կվերադառնա նաեւ անվտանգության համաձայնագրի կնքման վերաբերյալ իր առաջարկությանը»,-ասել Է գործակալության զրուցակիցը:

Հավելենք, որ Մեյի եւ Տուսկի բանակցությունները կանցկացվեն Brexit-ի շուրջ Բրյուսելում բանակցությունների չորրորդ փուլին զուգահեռ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]