1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Մտավորականները ծաղիկներ խոնարհեցին Կոմիտաս վարդապետի շիրիմին

Մտավորականները ծաղիկներ խոնարհեցին Կոմիտաս վարդապետի շիրիմին

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմիտասի թողած հարուստ ժառանգությունը հայ ինքնության, ինքնագիտակցության մաքրման, շտկման կարևորագույն առանցքներից է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Կոմիտաս վարդապետի ծննդյան 148-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառմանն ասաց երաժշտագետ, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի Գիտական խորհրդի նախագահ Մհեր Նավոյանը: Սեպտեմբերի 26-ին Կոմիտասի անվան պանթեոնում մի շարք մտավորականներ, վարդապետի թանգարան-ինստիտուտի աշխատակազմը, տարբեր բուհերի ուսանողներ ու դպրոցների աշակերտներ ծաղիկներ դրեցին Կոմիտասի շիրիմին:

«Բազմիցս նշվել է, որ Կոմիտասի կերպարը վաղուց դադարել է սոսկ երաժշտի, կոմպոզիտորի մարմնացում լինելուց: Նրա գործունեության բազմաբովանդակությունը  Կոմիտասին ի սկզբանե ազգային մտավորականի, ազգի հոգսը հոգացող մարդու էին դարձրել դեռ իր կենդանության օրոք»,-նշեց Նավոյանը:

Նրա խոսքով՝  երբ տարիների հեռվից նայում ենք վարդապետի թողած ժառանգությանը,  հստակ ընդգծվում է, որ նա հայ ինքնության, ինքնագիտակցության ամենակարևոր առանցքները շտկած մարդկանցից է:  «Նա  հայ ազգին աշխարհին լավագույնս ներկայացրած մարդն է»,-եզրափակեց երաժշտագետը:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանն ասաց, որ թանգարանի ողջ գործունեությունն ուղղված է Հայաստանում, Սփյուռքում և ամբողջ աշխարհում Կոմիտասի ժառանգության պահպանմանն ու հանրահռչակմանը: «Այդ նպատակով թանգարանն իրականացնում է համերգային, կրթական և այլ ծրագրեր, կազմակերպում փառատոններ, գիտաժողովներ և մի շարք այլ միջոցառումներ»,-ընդգծեց նա:

Կոմիտասի ծննդյան կապակցությամբ նաև դասախոսություններ և համերգային ծրագրեր կանցկացվեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]