Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իլոն Մասքը հրապարակել Է դեպի Մարս SpaceX տիեզերանավի թռիչքի տեսանմանակումը

Իլոն Մասքը հրապարակել Է դեպի Մարս SpaceX տիեզերանավի թռիչքի տեսանմանակումը
ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասքն իր Instagram-ում հրապարակել Է միջմոլորակային տիեզերանավի աշխատանքի տեսանմանակումը, տիեզերանավ, որը նախատեսված Է Մարսի բնակեցման համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նմանակումը բաժանված Է հինգ կարճ տեսագրությունների, որոնք հաջորդաբար ցուցադրում են Երկրից տիեզերանավի արձակման պահը, տանող հրթիռի անջատումը եւ վերադարձը մեր մոլորակ, տիեզերանավի դուրս գալն ուղեծիր եւ դրա լրալցավորումը, արեւամարտկոցների բացումը, ինչպես նաեւ բուն թռիչքը եւ վայրԷջքը Մարսի մակերեւույթին: Վերջին տեսագրությունն ավարտվում Է մոլորակի տերրաձեւավորման արդյունքի ցուցադրությամբ:

Ավելի վաղ SpaceX-ի ղեկավարը հրապարակել Է իր ընկերության մշակած սկաֆանդրի պատկերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]