Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Միասնական երթուղային ցանցի պիլոտային ծրագիրը շուտով կիրականացվի մարզերից մեկում

Միասնական երթուղային ցանցի պիլոտային ծրագիրը շուտով կիրականացվի մարզերից 
մեկում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մշակվել է միասնական միջմարզային և միջքաղաքային երթուղային ցանց: Դրանում ներառվել են նաև այն համայնքները, որոնք ներկայում տրանսպորտով չեն սպասարկվում: Այդ մասին հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:  

«Ներդրվելու է միասնական տոմսի, մեկ կամ երկու օպերատորի համակարգ, գծատեր հասկացողությունը վերանալու է: Լինելու է միասնական օպերատոր, որը կսպասարկի երթուղային ողջ ցանցը, որն ունենալու է մեծ ավտոբուսային պարկ, տրանսպորտով ապահովելու է բոլոր համայնքները: Մեր առաջնահերթ խնդիրը ուղևորների որակյալ սպասարկումն է: Շուտով նշված համակարգի պիլոտային ծրագիրը կիրականացվի մեկ մարզում»,-  «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:

Մարտիրոսյանը նշեց, որ պիլոտային ծրագիրն իրականացնելուց հետո ավելի ստույգ կպատկերացնեն համակարգի դրական և բացասական կողմերը, ըստ այդմ էլ կարող է լինել մեկ կամ մի քանի օպերատոր: «Ավելի ստույգ կերևա պիլոտային ծրագրից հետո, նախատեսում ենք ունենալ մինիմալ քանակի օպերատորներ»,- ասաց Մարտիրոսյանը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]