Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի երկրորդ հատվածի կառուցման մրցույթն ավարտվել է

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի երկրորդ հատվածի 
կառուցման մրցույթն ավարտվել է

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի 2-րդ հատվածի վերանորոգման աշխատանքների մրցույթն ավարտվել է սեպտեմբերին։ Այդ մասին սեպտեմբերի 26-ին հրավիրված ասուլիսում նշեց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ Վանաձորից Ալավերդի տանող մայրուղու առաջին հատվածում աշխատանքները մեկնարկել են մեկ տարի առաջ։ «Վանաձոր-Ալավերդի հատվածում  մեծ արագությամբ ու որակով աշխատանքները շարունակվում են: Ճանապարհահատվածի՝ Վանաձոր քաղաքին հարող 7,5 կմ երկարությամբ հատվածում արդեն իսկ տեղադրվել է ասֆալտ: Շարունակվում են ճանապարհին տեղակայված 3 թունելների լուսավորության և մայթերի տեղադրման, ինչպես նաև հենապատերի ու ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքները: Ալավերդիից Վրաստանի սահման հատվածի շինաշխատանքների մրցույթի արդյունքները ամփոփվել են, մինչև տարեվերջ պայմանագրերը կստորագրվեն: Վստահեցնում եմ, որ ունենալու ենք լավ ճանապարհ, լայն ու բարձրորակ»,-  «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:

Վանաձորից Վրաստանի սահման տանող մայրուղին վերանորոգվում է Զարգացման ասիական բանկից և Եվրոպական ներդրումային բանկից ներգրավված վարկային միջոցներով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]