Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման շուրջ քննարկումները շարունակվում են. նախարար

Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման շուրջ քննարկումները շարունակվում են. 
նախարար

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը շարունակում է քննարկումները «Ռասիա ՖԶԵ» ընկերության հետ Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության հետ կապված: Այդ մասին հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ ավելացնելով, որ նշված ընկերությունը պարտավորվել է ծրագրի համար ներգրավել ներդրող:

«Մենք ունենք պայմանագիր այդ ընկերության հետ, որը ներդրող պետք է բերի Հայաստան՝ երկաթուղին կառուցելու համար: Երկու հանդիպում եմ ունեցել ընկերության տնօրենի հետ, առաջարկել եմ արագացնել գործընթացը, եթե ոչ՝ պետությունը կվերանայի պայմանագիրը: Քայլ առ քայլ առաջ ենք գնում, քննարկումները շարունակվում են»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:

Հայտնի է, որ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման ծրագիրը գնահատվում է 3,2 մլրդ դոլար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]