1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Շառլ Ազնավուրը Միլանում համերգով կտոնի բեմական գործունեության 70-ամյակը

 Շառլ Ազնավուրը Միլանում համերգով կտոնի բեմական գործունեության 70-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսահայ երգահան, շանսոնյե Շառլ Ազնավուրը նոյեմբերի 13-ին համերգ կունենա Իտալիայի Միլան քաղաքում՝ տոնելու իր բեմական գործունեության 70-ամյակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է իտալական Spettacolo Musica Sport-ը:

«Երգիչ, դերասան, զբաղված դիվանագետ (Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության դեսպան-խմբ.) 93-ամյա երգիչը չի դադարում զարմացնել: Իր անսխալական ձայնով, որի շնորհիվ ստացել է «Շառլ Ազնավոյս (թարգմ.՝ Ազնաձայն)» մականունը, Ազնավուրը ձայնագրել է ռեկորդային քանակությամբ երգեր ու խաղացել ինը տասնյակի հասնող ֆիլմերում»,- բառախաղով ներկայացնելով գրում է լրատվամիջոցը:

2016 թվականին Ազնավուրը համերգային միջազգային շրջագայություն էր իրականացրել՝ լինելով Ամստերդամում, Դուբայում, Պրահայում, Անտվերպենում, Օսակայում, Տոկիոյում, Բարսելոնայում, Մարբելյայում, Տրելազեում, Մոնակոյում և Վերոնայում:

Հոլիվուդի Փառքի ծառուղում 2017 թվականի օգոստոսի 24-ին լեգենդար երգահան Շառլ Ազնավուրին շնորհվել է 2618-րդ պատվո աստղը։ Մեծանուն արտիստի պարգևը «Կենդանի կատարում» անվանակարգում է։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]