Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Պատժամիջոցների պատճառով ԿԺԴՀ-ում բենզինի գները տարեսկզբից եռապատկվել են

Պատժամիջոցների պատճառով ԿԺԴՀ-ում բենզինի գները տարեսկզբից եռապատկվել են
ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԺԴՀ-ում բենզինի գները վերջին ամիսներին եռապատիկ աճել են միջազգային պատժամիջոցների խստացման պատճառով: Սեպտեմբերի 25-ին այս մասին հայտնել Է Հարավային Կորեայի Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Կորեայի Հանրապետության (ԿՀ) իշխանությունների տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մեր տեղեկատվությամբ՝ ԿԺԴՀ-ում նավթի գներն աճում են: Բենզինի արժեքը տարեսկզբի համեմատությամբ եռապատիկ աճել Է»,- մեջբերում Է անում գործակալությունը ԿՀ-ի միավորման նախարարության մի պաշտոնյայի խոսքից: Նա ճշտել Է, որ ԿԺԴՀ-ում մեկ լիտր վառելիքն արժե 5,1 դոլար, եւ հավելել, որ բրնձի եւ արտարժույթի արժեքը երկրում չի փոխվել:
ԿԺԴՀ-ի նկատմամբ գործում Է այսօրվա դրությամբ ամենախիստ պատժամիջոցային ռեժիմը, որը ներառում Է զենքի բռնարգելք, երկրին ավիացիոն վառելիքի մատակարարումների եւ հյուսիսկորեական ածխի, երկաթահանքի, պողպատի, ծովամթերքի եւ այլ ապրանքների գնման արգելք, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]