Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ուռուցքաբանները բացասական կանխատեսում են տվել ամերիկացի սենատոր Ջոն Մակքեյնին

Ուռուցքաբանները բացասական կանխատեսում են տվել ամերիկացի սենատոր Ջոն Մակքեյնին
ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի հանրապետական սենատոր Ջոն Մակքեյնը սեպտեմբերի 25-ին CBS հեռուստաալիքին պատմել Է, որ բժիշկներն իրեն «չափազանց բացասական կանխատեսում» են տվել ավելի վաղ իր մոտ հայտնաբերված ուղեղի ուռուցքի զարգացման վերաբերյալ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ոմանք ասում են 3 տոկոս, մյուսները՝ 14 տոկոս: Դուք հասկանում եք, որ դա չափազանց բացասական կանխատեսում Է»,- ասել Է քաղաքական գործիչը հիվանդությունը հաղթահարելու իր շանսերի մասին: Նա հավելել Է, որ գոհ Է բժիշկների աշխատանքից եւ մտադիր Է մոտ ժամանակներս «տոնել կյանքը եւ գոհություն հայտնել դրանում ամենայն լավի համար»:

Այն մասին, որ Մակքեյնի մոտ ուղեղի ուռուցք Է ախտորոշվել, հայտարարվել Էր հուլիսի 19-ին: Ավելի վաղ սենատորի մոտ բազմիցս մաշկի քաղցկեղ Է ախտորոշվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]