1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Վրաստանից շուրջ 30 բնակարանային գողերի են ձերբակալել Իտալիայում եւ Գերմանիայում

Վրաստանից շուրջ 30 բնակարանային գողերի են ձերբակալել Իտալիայում եւ Գերմանիայում
ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության աշխատակիցները Վրաստանից 28 հանցագործների են ձերբակալել Իտալիայում եւ Գերմանիայում, որոնք զբաղվում Էին բնակարանային կողոպուտներով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 26-ին հայտնել են վրացական ԶԼՄ-ները: Իտալիայի եւ Գերմանիայի ոստիկանների տվյալներով՝ ձերբակալվել են կազմակերպված հանցախմբի անդամներ, որոնք վերջին երկու տարում 85 բնակարան են կողոպտել Իտալիայի եւ Գերմանիայի տարբեր քաղաքներում: Գողերն իրենց «ավարը» ուղարկում Էին Վրաստան:
Այս տարվա ամռանը տեղեկացվել Էր Իսպանիայում, Գերմանիայում եւ Հունաստանում մի քանի տասնյակ վրացի հանցագործների ձերբակալման մասին: Վրաստանի ՆԳ նախարարության տեղեկատվության համաձայն, նրանց ձերբակալմանն ակտիվորեն մասնակցել Է վրացական կողմը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]