Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սուրեն Կարայանն Իրաքի գյուղատնտեսության նախարարի հետ քննարկել է տնտեսական համագործակցությունը

Սուրեն Կարայանն Իրաքի գյուղատնտեսության նախարարի հետ քննարկել է 
տնտեսական համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է Իրաքի գյուղատնտեսության նախարար Ֆալահ Հասան Զայդան Ալ-Լուհաիբիին` քննարկելու հայ-իրաքյան տնտեսական համագործակցության օրակարգը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հանդիպման ընթացքում քննարկվել է իրավապայմանագրային դաշտի բարելավումը՝ երկկողմ ներդրումների ներգրավման և առևտրի խթանման նպատակով։

Նախարար Կարայանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրի բարեփոխումները։ Նախարարն առաջարկել է իրաքյան կողմին դիտարկել Հայաստանը որպես եվրասիական մեծ շուկա մուտք գործելու հարթակ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև երկու երկների միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորություններին։ Ֆալահ Հասան Զայդան Ալ-Լուհաիբին նշել է, որ Հայաստանը կարող է շատ հրապուրիչ և հետաքրքիր լինել իրաքցի զբոսաշրջիկների համար իր պատմական և գեղատեսիլ զբոսաշրջային ուղղություններով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]