Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կատալոնիայում հանրաքվեի կապակցությամբ աշխատելու են միջազգային դիտորդներ

Կատալոնիայում հանրաքվեի կապակցությամբ աշխատելու են միջազգային դիտորդներ
ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընտրական գործընթացների ոլորտի 14 միջազգային փորձագետներից բաղկացած խումբը սեպտեմբերի 26-ին սկսում Է աշխատել Կատալոնիայում, որտեղ հոկտեմբերի 1-ին պլանավորված Է ինքնորոշման հանրաքվե: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է El Pais իսպանական թերթը:

Հրատարակության տվյալներով՝ նրանց բնակելի ու աշխատանքային հարկաբաժիններ են հատկացված Բարսելոնայի կենտրոնական հյուրանոցներում: Նրանք Կատալոնիայի ինքնորոշման հանրաքվեին հետեւելու են մինչեւ հոկտեմբերի 3-ը:

Խումբը գլխավորում են նիդեռլանդացի Դաան Էվարտսը եւ Նոր Զելանդիայից՝ Հալեն Քաթը: Խմբի մնացած մասնակիցները հայտնի չեն, սակայն նրանք բոլորն Էլ կապված են ռազմավարական հետազոտությունների Հաագայի կենտրոնի՝ Նիդեռլանդների «ուղեղների կենտրոնի» հետ:

Սպասվում Է, որ դիտորդական առաքելության մասնակիցները կաշխատեն յոթ խմբով՝ յուրաքանչյուրում երկուական մարդ: Երկու խումբ կմնա Բարսելոնայում, մյուսները կուղեւորվեն Ժիրոնա, Լեիդա, Տարագոնա, Սաբադել եւ Վիկ:

Բացի այդ, սեպտեմբերի 28-ից մինչեւ հոկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում Բարսելոնայում կգտնվեն Եվրախորհրդարանի շուրջ 30 պատգամավորներից բաղկացած խումբը եւ մի շարք երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Շոտլանդիայի ազգային կուսակցությունից, Նոր ֆլամանդական դաշինքից, Շին Ֆեյն հյուսիսիռլանդական կուսակցությունից, ինչպես նաեւ խորհրդարանականներ՝ Շվեյցարիայից, Դանիայից եւ Նորվեգիայից: Նրանց կընդունեն Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը եւ Կատալոնիայի խորհրդարանի անդամները: Հոկտեմբերի 1-ին կկազմակերպվեն նրանց ուղեւորությունները Բարսելոնայի տարբեր շրջաններ:

Հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում նախատեսվում Է անցկացնել ինքնորոշման հանրաքվե, չնայած այն բանին, որ Իսպանիայի Սահմանադրական դատարանն այն ճանաչել Է անօրինական, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]