Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ռուս զինվորականները կամուրջ են կառուցել Եփրատի վրա՝ ռազմական տեխնիկայի փոխադրման համար

Ռուս զինվորականները կամուրջ են կառուցել Եփրատի վրա՝ ռազմական տեխնիկայի փոխադրման համար
ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավտոճանապարհային ծառայության ռուսաստանցի զինվորական մասնագետները կամուրջ են կառուցել Եփրատ գետի վրա՝ Սիրիայի հյուսիս - արեւելքի Դեյր Զոր քաղաքից մի քանի կիլոմետր հեռու: Այն կօգտագործվի գետի արեւելյան ափ ռազմական տեխնիկայի եւ անձնակազմի փոխադրման համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 
Փոքր քանդովի ավտոճանապարհային կամուրջը կառուցվել Է երկու օրից Էլ պակաս ժամանակամիջոցում՝ մշտական գնդակոծումների ներքո: Այս մասին լրագրողներին պատմել Է ՌԴ-ի պաշտպանության նախարարության ավտոճանապարհային ծառայության պետ Վլադիմիր Բուրովցեւը:
Կիրառվել են անօդաչու թռչող միջոցներ: Գետանցի ընդհանուր երկարությունը 210 մետր Է, թողունակությունն՝ օրական 8 հազար ավտոմեքենա:
Կառավարական զորքերը Դեյր Զորի մեծ մասն ազատագրել են սեպտեմբերի սկզբին: Ըստ որում «Իսլամական պետության» զինյալների հիմնական ուժերը շպրտվել են գետի արեւելյան ափ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]