Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Օգոստոս

Պատանի ծանրորդ Գևորգ Ղահրամանյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն  

Պատանի ծանրորդ Գևորգ Ղահրամանյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականի անդամ Գևորգ Ղահրամանյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կոսովոյում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում մինչև 15 տարեկանների պայքարում Ղահրամանյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 105 կգ, իսկ հրումում՝ 133 և երկամարտի 238 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի չեմպիոն 69 կգ քաշային կարգում:

Ավելի վաղ, Արա Պողոսյանը երկամարտի 186 կգ արդյունքով նվաճել էր իր տարիքային խմբի Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Նա փոքր ոսկի էր նվաճել նաեւ հրում վարժությունում (105 կգ) եւ արծաթ՝ պոկումում (81 կգ):

Մոնթե Մխիթարյանը 193 կգ-ով արծաթե մեդալի արժանացավ երկամարտում, սակայն հավասարը չունեցավ պոկում վարժությունում (91 կգ), իսկ հրումում (102 կգ) բավարարվեց բրոնզե մեդալով:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]