Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Մեկ «անվրեպ հարվածը» չի լուծի Կորեական թերակղզու խնդիրը. Սպիտակ տուն

Մեկ «անվրեպ հարվածը» չի լուծի Կորեական թերակղզու խնդիրը. Սպիտակ տուն
ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի վարչակազմը չի կարծում, թե մեկ «անվրեպ հարվածը» կկարողանա լուծել Կորեական թերակղզու խնդիրը, սակայն չի պատրաստվում բացառել ռազմական տարբերակի հնարավորությունը: Սեպտեմբերի 25-ին այս մասին հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Հերբերտ Մաքմասթերը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնի Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտում:
«Գոյություն չունի այնպիսի անվրեպ մի հարված, որը լուծեր (Կորեական թերակղզու) խնդիրը: Գոյություն չունի ռազմական շրջափակում, որը կարող Է լուծել այդ խնդիրը,- նշել Է Մաքմասթերը:- Մենք հուսով ենք, որ կխուսափենք պատերազմից, բայց չենք կարող բացառել դրա հնարավորությունը»:
ԿԺԴՀ-ի իշխանությունները պետք Է թույլ տան անցկացնել իրենց միջուկային օբյեկտների ստուգում եւ ընդունեն միջուկային զենքից հրաժարվելու պատրաստակամությունը, նախքան Վաշինգտոնը կսկսի բանակցություններ վարել Փենյանի հետ, հայտարարել Է Մաքմասթերը:
Պատասխանելով այն հարցին, թե ինչն Է Վաշինգտոնին վստահություն տալիս, որ պատժամիջոցները պատերազմ չեն հրահրի ԿԺԴՀ-ի հետ, նա պատասխանել Է. «Ոչինչ», հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:-0-/34/ 10.36

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]