Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Թուրքիայում արբանյակային հեռարձակումից հանվել են քրդական ալիքները

Թուրքիայում արբանյակային հեռարձակումից հանվել են քրդական ալիքները

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը (RTÜK) Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունում անցկացված անկախության հանրաքվեից հետո որոշում է կայացրել TÜRKSAT արբանյակային հեռարձակումից հանել քրդական հեռուստաալիքները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Մասնավորապես դադարեցվել են Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունում գործող Rudaw TV-ն, WAAR TV-ն և K24 TV-ն:

Իրաքյան Քրդստանում անցկացված հանրաքվեի նախնական արդյունքների հաշվարկող մասնակիցների ավելի քան 93, 29 տոկոսը «այո» է ասել անկախությանը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանրաքվեի օրը հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ անկախության հանրաքվեից չհրաժարվելու պարագայում իրենք պատրաստ են փակել սահմանը Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]