Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Իրաքի իշխանությունները հրաժարվել են քրդերի հետ քննարկել անկախության հանրաքվեի արդյունքները

Իրաքի իշխանությունները հրաժարվել են քրդերի հետ քննարկել անկախության հանրաքվեի արդյունքները
ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաղդադը Իրաքյան Քրդստանի իշխանությունների հետ չի քննարկի տարածաշրջանի անկախության հանրաքվեի արդյունքները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին սեպտեմբերի 26-ի առավոտյան հղած հեռուստաուղերձում, երբ հայտնի դարձան հանրահարցման առաջին արդյունքները:

«Մենք պատրաստ չենք բանավիճել կամ երխոսության մեջ մտնել հանրաքվեի արդյունքների շուրջ, քանի որ այն սահմանադրական չԷ»,- Իրաքի կառավարության ղեկավարի խոսքը մեջբերել Է Al Arabiya հեռուստաալիքը:

Ալ Աբադին նշել Է, որ Բաղդադն ի վիճակի Է բռնությունից պաշտպանել Իրաքի բոլոր քաղաքացիներին, այդ թվում՝ նրանց, ովքեր ապրում են երկրի հյուսիսում եւ հյուսիս-արեւելքում: Վարչապետն ասել Է, որ քվեարկության ընթացքում տեղ են գտել «կեղծումներ, մեքենայություններ եւ քաղաքացիներին ուղղված սպառնալիքներ»: Քրդստանում հանրաքվեի եւ ընտրությունների Բարձրագույն անկախ հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների համաձայն՝ Իրաքյան Քրդստանում անցկացված հանրաքվեի մասնակիցների ավելի քան 93 տոկոսը պաշտպանել Է տարածաշրջանի անկախությունը, ինչը վկայում են 282 հազար ձայների (քվեարկածների մոտավորապես 9 տոկոսի) հաշվման արդյունքները:

Հանրաքվեի պաշտոնական արդյունքները կհրապարակվեն սեպտեմբերի 28-ին: Ըստ վերջին տվյալների՝ հանրահարցմանը քվեարկել Է շուրջ 3,3 մլն մարդ, մասնակցությունը կազմել Է 72,16 տոկոս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]