1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոնն ունենալու է լավագույն սարքավորումները

Վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոնն ունենալու է լավագույն 
սարքավորումները

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոնն ունենալու է լավագույն սարքավորումները: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» հասարակական կազմակերպության նախագահ Հայկուհի Մինասյանը, տարածաշրջանում չկա նման վերականգնողական կենտրոն, որ այդքան հագեցած լինի անհրաժեշտ սարքավորումներով: Վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոնի բացումը նախատեսված էր սեպտեմբերին, սակայն Հայկուհի Մինասյանը նշեց, որ փոքր-ինչ շեղվել են ծրագրի ժամկետներից: Նախ սպասում են բավական թանկ արժողությամբ սարքավորումների, որոնք, ամենայն հավանականությամբ կլինեն մի քանի ամսից, դրանից բացի, կենտրոնի համար նախատեսված տարածքներն են ավելացել:

«Հետևաբար բացումը մի փոքր կուշանա: Ներկայում կարող եմ ասել, որ շինարարությունը շատ ինտենսիվ ընթանում է: Սարքավորումները ստանալուց հետո մասնագետների շրջանում կանցկացվեն վերապատրաստման աշխատանքներ: Ուշացումն ամենևին չի խանգարում մեզ աշխատել: Ներկայում մենք շարունակում ենք աշխատել 35 զինհաշմանդամի հետ, որոնք բուժվում են տարբեր բուժհաստատություններում, մինչև կենտրոնը կբացվի»,-ասաց Հայկուհի Մինասյանը:

Վերականգնողական բուժում ստացող զինհաշմանդամները տարբեր տարիներին վիրավորվածներ են: Հայաստանում կա 9 հազար զինհաշմանդամ: Մասնագետների կողմից նրանց հետ աշխատանքի արդյունքները սպասեցնել չեն տալիս: Հայկուհի Մինասյանի խոսքով, այդ վերականգնողական բուժմամբ նպաստում են զինհաշմանդամների կյանքի որակի բարձրացմանը: Կա փորձ, երբ մասնագիտական թիմը զինհաշմանդամի հետ սկսել է աշխատել կոմայից անմիջապես դուրս գալուց հետո: Կարճ ժամանակ անց հաջողությունն ակնհայտ էր:

Հաջողությունները հիմք ընդունելով՝ որոշում է կայացվել վերականգնողական կենտրոնի մասնաճյուղեր հիմնել նաև մարզերում: Հայկուհի Մինասյանը նշեց, որ ներկայում աշխատում են այդ ուղղությամբ՝ առայժմ շեշտը դնելով մասնագետների վերապատրաստման վրա:

Այս կենտրոնը նաև տղաների զբաղվածության հարցն է լուծելու, իրականացվելու են ուսումնական ծրագրեր, նրանք ունենալու են սպորտով զբաղվելու հնարավորություն:

«Նախատեսում ենք ունենալ մեծ արհեստանոց, որտեղ զինհաշմանդամներն աշխատելու են: Բուժման ընթացքում աշխատանք կառաջարկվի նրանց, ում առողջությունը թույլ կտա: Ծրագիրը կոչվելու է «Զինվորը զինվորի համար»: Այսինքն՝ փորձելու ենք հիմնել բանակի համար անհրաժեշտ սարքավորումների կամ փոքր դետալների արտադրություն: Կենտրոնում կլինեն նաև հաշվապահության, օտար լեզուների և այլ դասընթացներ»,-ասաց Հայկուհի Մինասյանը:

Առաջիկայում նախատեսված է նաև կյանքի է կոչել «Մեկ պատուհան» կոչվող ծրագիրը: Այն ենթադրում է աջակցություն զինհաշմանդամին, նրա ընտանիքին մեկ պատուհանի սկզբունքով:

«Այսինքն՝ զինհաշմանդամը դիմեց, նրան դիմավորելու է աշխատակիցը, եթե մարզերից են անհրաժեշտության դեպքում լուծելու է կացարանի հարցը, հոսպիտալից  ճշտվելու է, թե ինչ դեղորայք է անհրաժեշտ, որ պետպատվերում չկա, փորձ է արվելու դա ապահովել, լուծվելու է տրանսպորտի հարցը: Տարբեր գերատեսչությունների հետ ամբողջ թղթաբանությունն արվելու է մեկ պատուհանի միջոցով»,- ավելացրեց Հայկուհի Մինասյանը: Թե ինչ միջոցներով է այս ծրագիրը իրականացվելու, Հայկուհի Մինասյանը նշեց, որ այն ներկայացվելու է ՀՀ ՊՆ-ին և առաջարկվելու է, որ «Մեկ պատուհան» ծրագրի վարչական ծախսերը ֆինանսավորեն պետական միջոցներով, իսկ արդեն հավելյալ հատվածը կիրականացվի բարեգործական միջոցներով:

Աննա Գզիրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]