1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հրապարակվել են Իրաքյան Քրդստանում հանրաքվեի նախնական արդյունքները. 93 տոկոսը կողմ է

Հրապարակվել են Իրաքյան Քրդստանում հանրաքվեի նախնական արդյունքները. 93 
տոկոսը կողմ է
ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքյան Քրդստանում անցկացված հանրաքվեի մասնակիցների ավելի քան 93 տոկոսը պաշտպանել Է տարածաշրջանի անկախությունը, ինչը վկայում են 282 հազար ձայների (քվեարկածների մոտավորապես 9 տոկոսի) հաշվման արդյունքները: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Քրդստանում հանրաքվեի եւ ընտրությունների անցկացման Բարձրագույն անկախ հանձնաժողովում:

«Հաշվարկը շարունակվում Է, հաշվել են 282 հազար 17 ձայն: Անկախության օգտին քվեարկել Է ընտրողների 93,29 տոկոսը, դեմ՝ 6,71 տոկոսը»,- հայտարարել Է հանձնաժողովի ներկայացուցիչը: Նա նշել Է, որ արդյունքները կարող են փոխվել, քանի որ հաշվարկը շարունակվում Է: Պաշտոնական արդյունքները կհրապարակվեն սեպտեմբերի 28-ին:

Ըստ վերջին տվյալների՝ հանրահարցմանը քվեարկել Է շուրջ 3,3 մլն մարդ, մասնակցությունը կազմել Է 72,16 տոկոս:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]