Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երևանում բացվել է «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնը

Երևանում բացվել է «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը սեպտեմբերի 25-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնի բացման արարողությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության տեղեկատվության և հեռահաղորդակցության հետ կապերի վարչությունից, փառատոնի բացմանը ներկա էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Երեկոյի ընթացքում Կոմիտասի և հայ կոմպոզիտորների երգերի կատարումներով հանդես եկան «Վարդավառ» (Հորդանան), «Սայաթ-Նովա» (Թուրքիա), «Աղբյուր» (Վրաստան),  «Բյուրական» (Հայաստան) երգչախմբերը, «Նարեկ» (Իրան), «Նաիրյան» (Հայաստան) վոկալ  անսամբլները, անհատ կատարողներ Միքայել Քոչարյանը, Էլվիրա Մարգարյանը, Հրաչուհի Գևորգյանը (Ռուսաստան), Սոնա Տալյանը (Գերմանիա), Ջոնի Քէօքճեանը (Բեյրութ), Սերլի Ռոստոմյանը (Իրան), Նառա Նոյանը (Բելգիա), Վարդուհի Թորոյանը (Հորդանան), Սոսե Գրիրգորյանը (Երուսաղեմ), Լիլիթ Դավթյան, Արփի Սինանյանը և Հայկ Եսայանը (Հայաստան):

«Երգում ենք Կոմիտաս» փառատոնը ընթանալու է սեպտեմբերի 25-28-ը: Փառատոնին մասնակցում են Հայաստանից, Արցախից և աշխարհի 12 երկրներից ժամանած երգչախմբեր և մենակատարներ: Մասնակիցները համերգներով հանդես կգան Երևանում, Գյումրիում և Վանաձորում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]