Անցած երեք օրերի ընթացքում հանրապետությունում 33 ՃՏՊ-ների հետևանքով զոհվել է մեկ մարդ
ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի համաձայն` սեպտեմբերի 22-ից 25-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 39 դեպքից բացահայտվել է 36-ը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման 1 և թմրամիջոցի հայտնաբերման 7 դեպք:
Բացահայտվել է գողության 12, խարդախության 14, յուրացման և խուլիգանության 3-ական, ավտոմեքենա փախցնելու 2, շորթման, հարկերից խուսափելու և կաշառակերության 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության և խարդախության 4-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 33 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 47-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում