Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Անցած երեք օրերի ընթացքում հանրապետությունում 33 ՃՏՊ-ների հետևանքով զոհվել է մեկ մարդ

 Անցած երեք օրերի ընթացքում հանրապետությունում 33 ՃՏՊ-ների հետևանքով զոհվել 
է մեկ մարդ

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի համաձայն` սեպտեմբերի 22-ից 25-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 39 դեպքից բացահայտվել է 36-ը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման 1 և թմրամիջոցի հայտնաբերման 7 դեպք:

Բացահայտվել է գողության 12, խարդախության 14, յուրացման և խուլիգանության 3-ական, ավտոմեքենա փախցնելու 2, շորթման, հարկերից խուսափելու և կաշառակերության 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության և խարդախության 4-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 33 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 47-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]