Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Դեկտեմբեր

Իրաքյան Քրդստանի մի շարք քաղաքներում տոնում են անկախության հանրաքվեի ավարտը


ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքյան Քրդստանի մի շարք քաղաքներում բնակիչները դուրս են եկել փողոց տոնելու անկախության հանրաքվեի ավարտը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը:

Էրբիլի կենտրոնում բազմամարդ կուտակումներ են, մարդիկ միացնում են ազգային երաժշտություն տներում և մեքենաների մեջ, պարում փողոցներում: Մեքենաների վրա կարելի է տեսնել Քրդստանի դրոշներ և ինքնավարության նախագահ Մասուդ Բարզանիի նկարները: Նմանատիպ իրավիճակ է նաև Քրդստանի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Սուլեյմանիեում:

Ընտրական հանձնաժողովների աշխատանքը երկարաձգվել է մեկ ժամով՝ մինչև 19:00-ն: Նախնական տվյալներով՝ հանրաքվեին մասնակցել են ընտրողների 80 տոկոսից ավելին: Ըստ Բարձրագույն անկախ հանձնաժողովի՝ ձայնի իրավունք ունեին 5.2 միլիոն քաղաքացիներ: Երկրում բացվել էր 6846 ընտրատեղամաս և ձևավորվել 1737 ընտրական հանձնաժողով: Քվեարկությանը մասնակցել են ոչ միայն պաշտոնապես Իրաքյան Քրդստանի մաս կազմող Էրբիլ, Սուլեյանիե և Դոհուկ նահանգների բնակիչները, այլև հարակից Քիրքուկ, Նայնավա և Սալահ-ադ-Դին նահանգների բնակիչները:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ