Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Թուրք հաքերները կոտրել են Ֆրանսիայում Հայաստանի զբոսաշրջության գրասենյակի և առևտրաարդյունաբերական պալատի կայքերը

Թուրք հաքերները կոտրել են Ֆրանսիայում Հայաստանի զբոսաշրջության գրասենյակի և 
առևտրաարդյունաբերական պալատի կայքերը

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք հաքերներից կազմված ASLAN NAFERLER TIM (A.N.T.) խմբավորումը կոտրել է Ֆրանսիայում Հայաստանի զբոսաշրջության գրասենյակի կայքէջը և տեղադրել իրենց էլեկտրոնային պաստառը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ֆրանսիայում Հայաստանի զբոսաշրջության գրասենյակից, սեպտեմբերի 24 առավոտյան թուրք հաքերներից կազմված ASLAN NAFERLER խմբավորումը կոտրել է destination-armenie.fr ֆրանսալեզու կայքը, որը Ֆրանսիայում և ֆրանկոֆոն երկրներում Հայաստանի զբոսաշրջության գրասենյակի կայքէջն է:

Նույն օրը, թուրք հաքերներից կազմված նույն խմբավորումը կոտրել է նաև Ֆրանսիայում Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի կայքէջը www.cciarmenie.fr. Բարեբախտաբար, աշխատակիցների զգոնության և արդյունավետ աշխատանքի շնորհիվ հնարավոր է եղել կարճ ժամանակում վերականգնել կայքէջերի բնականոն աշխատանքը՝ չհաշված որոշ անսարքությունների, որոնք կվերականգնվեն սեղմ ժամկետներում: Այս երկու կազմակերպությունները, որոնք Ֆրանսիայում գործում են 2015 թվականից ի վեր, Հայաստանը ներկայացնող կառույցներ են։

Այս առիթով Ֆրանսիայում Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչ ու Ֆրանսիայում և ֆրանկոֆոն երկրներում Հայաստանի զբոսաշրջության գրասենյակի հիմնադիր Վարդան Գաբրիէլեանը խիստ դատապարտել է թուրքական այս անհեթեթ թշնամական արարքը, որը ևս մեկ անգամ ցույց է տալիս Թուրքիայի ճիգերը՝ամեն կերպ խոչնդոտներու Հայաստանի զարգացմանն ուղղված նախաձեռնություններին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]