Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Առաջիկայում Հայաստանում նոր թանգարաններ կբացվեն

Առաջիկայում Հայաստանում նոր թանգարաններ կբացվեն

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բազմաթիվ ներդրումների արդյունքում այս և հաջորդ տարիների ընթացքում Հայաստանում նախատեսվում է գինու, փոստի և այլ թանգարաններ բացել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին սեպտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Այս տարի Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի նաև 360 աստիճան վիրտուալ թանգարանը:

«Նախագիծը պատրաստ է, և  դրա շնորհանդեսն արդեն  կայացել է: Այն  ներկայացրել ենք ՀՀ վարչապետին: Թանգարանը  360 աստիճան համակարգով հայ կերպարվեստի բացառիկ նմուշները, լավագույն ստեղծագործությունները վիրտուալ հնարքներով  և հայ դասական երաժշտության ուղեկցությամբ այցելուներին ցուցադրելու հնարավորություն կտա: Ներկայումս փնտրում ենք նոր գործընկերների, որոնց միջոցով հնարավոր կլինի թանգարանը կյանքի կոչել»,-ընդգծեց Արմեն Ամիրյանը:

Հայաստանում նաև գինու պատմության թանգարան է նախատեսվում բացել: Այդ նպատակով շուրջ 300 000 դոլար ներդրում է կատարվել: Բացումը նախատեսվում է հաջորդ տարի:

Անդրադառնալով Գյումրիում սպասվող նորություններին` նախարարն ասաց, որ Գյումրու Վարդան Աճեմյան 5 հասցեում կա մի հուշարձան, որի մի մասում գործում է տեղի մարզային գրադարանը: Ցանկանում ենք վերանորոգել ողջ շենքը և այդ կապակցությամբ ներդրվել է 1մլն 300.000 դոլար: Ծրագրի  ինժեներատեխնիկական և վիրտուալ նախագծերը պատրաստ են, սակայն  դեռ ներդրումներ են հարկավոր ցանկությունը հաջողությամբ իրականացնելու համար»,-ընդգծեց Ամիրյանը:

Նրա խոսքով նախատեսվում է շենքի մի մասում երկրաբանական թանգարան, իսկ մյուս մասում փոստի թանգարան և պատկերասրահ բացել:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]