Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Սան Պաուլոյում անցկացվել է ՀՀ անկախության 26-ամյակին նվիրված միջոցառում

Սան Պաուլոյում անցկացվել է ՀՀ անկախության 26-ամյակին նվիրված միջոցառում

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սան Պաուլոյի հայկական ակումբում (ՍԱՄԱ) սեպտեմբերի 24-ին տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 26-ամյակին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառմանը ներկա են եղել համայնքային բոլոր կազմակերպությունների և կրոնական հարանվանությունների ներկայացուցիչներ, Սան Պաուլո քաղաքի ավագանու անդամներ և այլ հանրային գործիչներ:

Միջոցառման մեկնարկին ՍԱՄԱ-ի երգչախումբը կատարել է երկու երկրների պետական օրհներգները, որից հետո ներկաների առջև ելույթով հանդես է եկել ՀՀ դեսպան Աշոտ Գալոյանը: Իր խոսքում ՀՀ դեսպանը կարևորել է օրեր առաջ Երևանում տեղի ունեցած Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի նշանակությունը Հայրենիք-Սփյուռք առնչությունների հետագա ամրապնդման գործում: Դեսպան Գալոյանը բարձր է գնահատել Բրազիլիայի հայ համայնքի ձգտումը միասնաբար սատարելու Հայաստանին և Արցախին և հաղթահարելու հայության առջև ծառացած մարտահրավերները: 

Հատուկ անդրադարձ է կատարվել երիտասարդ սերնդի հայեցի դաստիարակության խնդիրներին, ներհամայնքային կյանքի աշխուժացմանն ուղղված նոր ծրագրերի իրականացմանը և ընդգծվել, որ ՀՀ դեսպանությունը կգործադրի բոլոր հնարավոր ջանքերը՝ հնարավոր խնդիրներն միասնաբար հաղթահարելու ուղղությամբ:

ՀՀ դեսպանը խոսել է նաև Հայաստանի տնտեսության զարգացման գործում բրազիլահայերի մասնակցության հնարավորության մասին:

Պաշտոնական արարողությունից հետո ՍԱՄԱ-ի երգչախումբը հանդես է եկել համերգային ծրագրով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]