Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Լոնդոնում անցկացվել է Հայաստանի անկախության 26-ամյակին նվիրված միջոցառում

Լոնդոնում անցկացվել է Հայաստանի անկախության 26-ամյակին նվիրված միջոցառում
ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի հայկական Սուրբ Եղիշե եկեղեցում սեպտեմբերի 23-ին տեղի է ունեցել համերգ` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 26–ամյակին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառումը կազմակերպել էր Միացյալ Թագավորության Հայկական համայնքային խորհուրդը ՄԹ-ում ՀՀ դեսպանության և Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թեմի հովանու ներքո:

Միջոցառմանը ներկա են եղել Քենսինգտոն և Չելսի թագավորական շրջանի քաղաքապետը, տեղական իշխանության ներկայացուցիչներ, հայկական համայնքի անդամներ։

Ներկաներին իր ողջույնի խոսքն է հղել ՄԹ-ում ՀՀ դեսպանության ներկայացուցիչը, ով ամփոփել է Հայաստանի՝ անկախության 26 տարիների ընթացքում արձանագրված ձեռքբերումներն ու անդրադարձել ապագայի տեսլականին` կարևորելով Հայաստան–Սփյուռք համագործակցությունը։

Երեկոյի ընթացքում հայրենասիրական, ժողովրդական երգերի կատարումներով հանդես են եկել Հայաստանից հրավիրված երգչուհի Սոնա Ռուբենյանը, ինչպես նաև լոնդոնաբնակ երգիչ Անդրե Սիմոնյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]