Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հայկական բնաշխարհը հանրությանը ներկայացվեց օտար նկարիչների աչքերով

Հայկական բնաշխարհը հանրությանը ներկայացվեց օտար նկարիչների աչքերով

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղանկարիչների «Համագործակցության և բարեկամության ներկապնակ» միջազգային փառատոն-ցուցահանդեսին ներկայացվեցին աշխարհի տասը երկրներից Հայաստան ժամանած ստեղծագործողների վաթսուն գեղանկարչական աշխատանքներ: Կտավներում պատկերված էին հայոց բնաշխարհը,  մարդիկ օտարների ընկալմամբ: Փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ  սեպտեմբերի 24-ին Լոռու մարզի Օձուն գյուղի Օձուն տաճարի շրջակայքում:

«Հաճելի է հոգևոր տաճարի շրջակայքում նման ցուցահանդեսի ներկա գտնվել:  Շնորհակալ եմ տասը երկրներից Հայաստան աշխարհ ժամանած նկարիչներին, որոնք կարողացան վրձնահարվածներով կտավին հանձնել մեր հայրենիքի գեղեցկությունը, աշնանային գույները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Նա ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրերով պարգևատրեց ՌԴ նկարիչների միության փոխնախագահ Ալեքսանդր Սայկովին, Չինաստանի ժողովրդական հանրապետության  Նանկին քաղաքի պետական մանկավարժական համալսարանի  արվեստի դեպարտամենտի  ղեկավար Լիա Չենին, տարիներ շարունակ փառատոնի աջակից Գագիկ Ավետիսյանին:

«Յոթ տարի շարունակ Հայաստանի տարբեր տարածքներում անցկացնում ենք այս փառատոնը: Այստեղ ներկայացված են ավելի քան վաթսուն կտավներ, որոնցում պատկերված են Լոռվա բնությունը, եկեղեցիները, մարդիկ նկարիչների յուրահատուկ մեկնաբանությամբ: Մասնակիցներ կան Բելառուսից, Ղազախստանից, Չինաստանից, Հարավային Կորեայից և այլ երկրներից, որոնք Հայաստանից  դրական տպավորություններով ու ջերմ հիշողություններով են հեռանում»,-ասաց Լոռի հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը:

Ռուսաստանի ներկայացուցիչ գեղանկարիչ Վասիլևի խոսքով` ինքը երկրորդ անգամ է մասնակցում փառատոնին: «Տասը օր ենք մնացել Օձունում ու տեղանքը մանրամասն ուսումնասիրելու հնարավորություն ենք ունեցել: Ինձ զարմացնում է ձեր հայրենակիցների հյուրասիրությունը, նրանց մեծահոգի վերաբերմունքը մեր նկատմամբ: Շատ եմ հավանում տեղի բնությունը ու սիրով եմ նկարել այն երկու կտավները, որոնք ցուցադրված են այստեղ»,-ասաց նկարիչը և շեշտեց, որ իրեն ստեղծագործելու ազդակ են հաղորդում բնությունը, մարդիկ և իր հոգուն դիպչող յուրաքանչյուր բան:

Միջոցառման մասնակիցները կրկին Հայաստան գալու հույս հայտնեցին:

Փառատոն-ցուցահանդեսին պարային ելույթներով հանդես եկան Օձունի պարային խումբը, ելույթ ունեցավ երգչուհի Լիլիթ Պիպոյանը:

Փառատոնը կազմակերպվել էր ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]