Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սուրեն Կարայանն ընդունել է Սիրիայի նորանշանակ դեսպանին

Սուրեն Կարայանն ընդունել է Սիրիայի նորանշանակ դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր ընդունել է Սիրիայի նորանշանակ դեսպան Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմին: Նախարարը շնորհավորել է դեսպանին և հաջողություն մաղթել աշխատանքում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմը նշել է, որ Հայաստանի անկախությունից ի վեր սերտ քաղաքական կապեր են հաստատվել Հայաստանի և Սիրիայի միջև, և այժմ անհրաժեշտություն կա ուղղելու ջանքերը հայ-սիրիական տնտեսական կապերի ամրապնդմանը։  

Նախարարը դեսպանի հետ քննարկել է համատեղ ներդրումների ներգրավման, առևտրի խթանմանն ուղղված հարցեր։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև զբոսաշրջության ոլորտում հնարավոր համագործակցությանը։

Նախարար Սուրեն Կարայանն ընդգծել է, որ պատրաստ է  ջանքերն ուղղել և ամեն կերպ օժանդակել հայ-սիրական տնտեսական համագործակցության ներուժի իրացմանը։

Սուրեն Կարայանը Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմի հետ քննարկել է իր հնարավոր առաջիկա այցը Սիրիա` հայ-սիրիական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստն անցկացնելու նպատակով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]