Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Կոպենհագենում Հայաստանի անկախության 26-ամյակին նվիրված միջոցառում է կազմակերպվել

Կոպենհագենում Հայաստանի անկախության 26-ամյակին նվիրված միջոցառում է 
կազմակերպվել

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դանիայում Հայաստանի դեսպանությունում սեպտեմբերի 22-ին տեղի ունեցավ հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Հայաստանի անկախության 26-ամյակին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Դանիայում ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանը, ով անդրադարձավ Հայաստանի Հանրապետության անկախության ճանապարհին, մարտահրավերներին և ձեռքբերումներին: 

Միջոցառմանը մասնակցում էին Դանիայի Խորհրդարանի պատգամավորներ, արտաքին գործերի նախարարության և այլ գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, երկրում հավատարմագրված դեսպաններ և դիվանագիտական կորպուսի անդամներ, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Դանիայի հայկական եկեղեցու հոգևոր հայր Տեր Ստեփանոս Հովհաննիսյանն ու հայ համայնքի ներկայացուցիչներ։  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]