Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԱԺ պատգամավորը համոզվել է, որ Բաքու մեկնելու որոշումը միանգամայն ճիշտ էր

  ԱԺ պատգամավորը համոզվել է, որ Բաքու մեկնելու որոշումը միանգամայն ճիշտ էր

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պատվիրակները ցանկացած հարթակում եւ ձեւաչափում պետք է պատրաստ լինեն հակազդելու Ադրբեջանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը, ով  «Եվրանեսթ»-ի շրջանակում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար Արմեն Աշոտյանի հետ սեպտեմբերի 21-23-ը մեկնել էր Բաքու:

«Ադրբեջանական լրատվամիջոցներն ակտիվորեն աշխատում էին, եւ բացառապես հայկական պատվիրակությունն էր գտնվում բոլորի ուշադրության կենտրոնում: Մեր պատվիրակությունը որոշում էր կայացրել մասնակցելու այդ նիստին, եւ ես կարծում եմ, որ դա շատ ճիշտ որոշում էր: Էլ ավելի համոզվեցի դրանում, երբ տեսա, թե ինչպես էին այդ ամբողջ նիստը փորձում վերածել հակահայկական քարոզի:  Հասկացա, որ մենք ընդհանրապես չպետք է բաց թողնենք որեւէ հնարավորություն, որեւէ հարթակ ներկայացնելու Հայաստանը, քանի որ ադրբեջանական կողմն ակտիվորեն աշխատում է հակահայկական քարոզչության վրաՊետք  է հասկանալ, որ նրանք օգտագործելու են յուրաքանչյուր միջազգային հարթակ քիչ-քիչ իրենց հաջողություններն ամրագրելու համար:  Այս նիստը նույնպես կարող էր նման հարթակի վերածվել, եթե մեր պատասխանները եւ դիրքորոշումը զսպող հանգամանք չհանդիսանային»,-ասաց ԱԺ պատգամավորը:

Նրա խոսքով՝ պատերազմական իրավիճակը շարունակվում է, եւ այն կա յուրաքանչյուր հարթակում: «Պետք է լինել Բաքվում, որպեսզի հասկանաս, թե ինչ միջավայրում ես գտնվում եւ գործում: Համատարած վերահսկողության, ամբողջ օրն ուշադրություն կենտրոնում լինելու պարագայում պետք է կարողանաս լինել այնպիսին, ինչպիսին կաս, եւ ես կարծում եմ՝ այն, ինչ կարող էինք անել այլ երկրում, արել ենք Ադրբեջանում: Նրանք հավուր պատշաճի ստացան պատասխան օրակարգից դուրս հնչեցվող հարցերին, եւ մենք կարողացանք կանգնեցնել արդեն հակահայկականի վերածվող այդ միջոցառումներըՄենք նաեւ զրույցներ ունեցանք մեր եվրոպացի գործընկերների հետ, եւ նրանք էլ էին շեշտում, որ  չկա առիթ, որ Ադրբեջանը չփորձի դարձնել հակահայկական կամ գոնե դրա ձգտումը չունենա»,-ընդգծեց Մանե Թանդիլյանը՝ հավելելով, որ պատրաստ է ամենուր գնալ եւ ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը՝ առավել եւս Բաքվում:

«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը և պատվիրակության անդամ Մանե Թանդիլյանը մեկնել էին Բաքու՝ մասնակցելու վեհաժողովի՝ սեպտեմբերի 22-ին կայանալիք սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի կողմից կազմակերպված համաժողովին: Այն նվիրված էր կանանց առողջության և գենդերային հավասարության խթանմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]