Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Աբու Դաբիում մահացել Է աշխարհի ամենագեր կինը. Al- Watan

Աբու Դաբիում մահացել Է աշխարհի ամենագեր կինը. Al- Watan
 ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աբու Դաբիի կլինիկաներից մեկում մահացել Է Եգիպտոսի այն քաղաքացուհին, որը համարվում Էր աշխարհի ամենագեր կինը: Սեպտեմբերի 25-ին այս մասին հայտնել Է Al-Watan հրատարակությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բժշկական կենտրոնի տնօրենությունը, որտեղ վերջին ժամանակներս բուժում Էր անցնում 37-ամյա Իման Ահմեդ Աբդել Աթին, տեղեկացրել Է, որ կնոջ մահը վրա Է հասել ներքին օրգանների դիսֆունկցիայի, այդ թվում՝ սուր երիկամային անբավարարության հետեւանքով:

Կնոջ մասին, որը բնակվում Էր Ալեքսանդրիայում, հայտնի Է դարձել 2016 թվականին: Այն պահին նրա քաշը հասել Էր 500 կիլոգրամի: Իման Ահմեդ Աբդել Աթին 25 տարի դուրս չԷր գալիս տնից: Նրա ծնողներն օգնության են դիմել երկրի նախագահին, երբ հասկացել են, որ այլեւս ի վիճակի չեն խնամելու դստերը:

2017 թվականի գարնանը կնոջը տեղափոխել են Մումբայի, եւ ստամոքսի որովայնային ճկափողային բացահատման վիրահատությունից հետո Իմանը կարողացել Է կիսով չափ նիհարել: Հաջող բուժումից մի քանի ամիս անց կնոջը տարել են Աբու Դաբիի կլինիկա, որտեղ նրան հսկում Էր 20 բժիշկներից բաղկացած խումբը: Սակայն կնոջ կյանքը փրկել չի հաջողվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]