Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Իրաքի Հանրապետության գյուղատնտեսության նախարարը Հայաստանին շնորհակալություն հայտնեց իրաքցի եզդիներին ցուցաբերած աջակցության համար

Իրաքի Հանրապետության գյուղատնտեսության նախարարը Հայաստանին 
շնորհակալություն հայտնեց իրաքցի եզդիներին ցուցաբերած աջակցության համար

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Զիդան ալ-Լուհայիբին շնորհակալություն հայտնեց Հայաստանին իրաքցի եզդիներին ցուցաբերած ֆինանսական աջակցության համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 25-ին Հայաստանում հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստի բացմանն ասաց հանձնաժողովի համանախագահ Զիդան ալ-Լուհայիբին:

«Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանին իր դիրքորոշման համար: Հայաստանն աջակցում է  Իրաքին միջազգային տարբեր ատյաններում: Աջակցության օրինակ է այն, որ Հայաստանի հանրապետությունը 100.000 ԱՄՆ դոլար է հատկացրել իրաքցի եզդիներին, որոնք հալածվել էին ահաբեկիչների կողմից»,-ասաց Իրաքի հանրապետության գյուղատնտեսության նախարարը:

Զիդան ալ-Լուհայիբին արտահայտեց իր և պատվիրակության վստահությունը: «Երկու երկրներն իսկապես ունեն համագործակցության հիմք: Եվ մենք համագործակցելու ենք տարբեր ոլորտներում, այդ թվում նաև՝ գյուղատնտեսության ոլորտում»,- եզրափակեց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]