Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հրշեջները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված բոլոր հրդեհները

Հրշեջները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված բոլոր հրդեհները

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը սեպտեմբերի 23-24-ն ահազանգեր է ստացել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, Երևան քաղաքի Հասրաթյան փողոցի թիվ 32 շենքի մոտակայքում այրվել է 800 քմ, Բուսաբանական այգում՝ 2000 քմ, Նորք-Մարաշ թաղամասում գտնվող Երևանի հեռուստաաշտարակի մոտակայքում՝ 5000 քմ բուսածածկույթ:

Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի ամառանոցներում այրվել է 3000 քմ, Աբովյան քաղաքի Սարալանջ փողոցի թիվ 10 շենքի մոտակայքում՝ 300 քմ, Չարենցավան քաղաքի քաղաքային զբոսայգու կենտրոնական մուտքի մոտակայքում՝ 1 հա, քաղաքի բժշկական կենտրոնի բակում՝ 150 քմ, Բյուրեղավան քաղաքի օղակաձև փողոցի մոտակայքում՝ 100 քմ, քաղաքի գերեզմանատանը՝ 1500 քմ բուսածածկույթ, Եղվարդ քաղաքի գերեզմանատան մոտակայքում՝ 1000 քմ խոտածածկույթ, Մայակովսկի գյուղում՝ 1.5 հա, Մ-4 ավտոճանապարհի Սևան-Երևան հատվածի 133-րդ կմ-ի մոտակայքում՝ 4000 քմ, «Չայնի» կոչվող ոլորանների մոտակայքում՝ 250 քմ, Վանատուր թաղամասի մոտակայքում՝ 8 հա, Շիրակի մարզի Արթիկ քաղաքի «Տուֆի մայլա» կոչվող թաղամասի մոտակա սարի վրա՝ 2 հա, Կառնուտ գյուղի գերեզմանատան մոտակա սարի վրա՝ 120 քմ, Տավուշի մարզի Դովեղ գյուղում՝ 200 քմ, Ակնաղբյուր գյուղում՝ 3000 քմ, Սյունիքի մարզի Սյունիք գյուղի վերջնամասում՝ 2 հա, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Գերմանական թաղամասի մոտակայքում՝ 1 հա, Շիրակի խճուղու թիվ 16 հասցեում գտնվող քարի արտադրամասի մոտակայքում՝ 200 քմ, Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի մոտ՝ 5000 քմ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]