Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Գեղարքունիքի մարզում տավարի մսի գինը մնացել է անփոփոխ

Գեղարքունիքի մարզում տավարի մսի գինը մնացել է անփոփոխ

ԳԱՎԱՌ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզում տավարի միսը շուկաներում շարունակվում է վաճառվել նախկին գնով՝ 2200-2300 դրամով: Վերջին ամիսների ընթացքում բարձրացել են խոզի եւ գառի մսի գները:

«Արմենպրես»-ի կողմից կատարված ուսումնասիրության համաձայն՝ տավարի միսը նախկինի պես բնակավայրերում վաճառվում է 2200, իսկ շուկաներում՝ 2300 դրամով, եւ, ինչպես վստահեցնում են մսավաճառները, առաջիկայում եւս այդ գները մնալու են անփոփոխ, որքան էլ որ համացանցով կամ տարածված լուրերում կամ մամուլով հրապարակված նյութերում խոսվում է տավարի մսի գների բարձրացման, դրա հետագա կտրուկ աճի, անգամ՝ կրկնակի թանկացման մասին:

«Դրանք ընդամենը խոսակցություններ են կամ կանխատեսումներ: Իսկ փաստն այն է, որ այժմ մենք շարունակում ենք տավարի միսը վաճառել նույն գնով՝ 2300 դրամով, ինչպես որ վաճառել ենք նախկին ամիսների ու տարիների ընթացքում:Փոխարենը որոշակիորեն թանկացել են գառի եւ խոզի միսը: Գառի մսի մեկ կիլոգրամն այս ամառվանից վաճառել ենք 2700 դրամով, որը մոտ 500 դրամով թանկ է եղել անցած տարվա գներից, իսկ խոզի միսը՝ 3000 դրամով: Վերջին շաբաթների ընթացքում խոզի մսի գինը բարձրացել է եւս 300 դրամով՝ հասնելով 3300 դրամի»,-հավաստեցին Գավառի շուկայի մսավաճառները: Ուսումնասիրության համաձայն՝ նույն գները պահպանվել են նաեւ մարզի մյուս քաղաքների շուկաներում եւ բնակավայրերի մսավաճառման կետերում:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]