Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հոկտեմբեր

Գյումրու քաղաքապետը մասնակցել է Եվրասիական տնտեսական համաժողովին


ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինական կողմի հրավերով Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը սեպտեմբերի 20-23-ը գտնվում է ՉԺՀ Շանսի նահանգի Սիան քաղաքում՝ մասնակցելով Եվրասիական տնտեսական համաժողովին: Այն անցկացվում է «Միասին կառուցենք գոտին և ճանապարհը» զարգացման ռազմավարություն կարգախոսով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Գյումրու քաղաքապետի մամուլի ծառայություն՝ հավելելով. «Համաժողովին իր ելույթի ընթացքում Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն անդրադարձել է 2015թ. Գյումրիի և Սիանի միջև կնքված համաձայնագրին, որը ևս մեկ անգամ հաստատում է երկու քաղաքների բարեկամական հարաբերությունները: Քաղաքապետը խոսել է Գյումրի և Սիան քաղաքների միջև մշակութային համագործակցության զարգացման, ինչպես նաև առևտրա-տնտեսական ոլորտում առկա մեծ ներուժի մասին:

Ս.Բալասանյանը անդրադարձել է նաև մի քանի ոլորտներում համագործակցության և դրանց խթանման համար անհրաժեշտ միջոցների ներդրման մասին: Ըստ առաջարկի՝ կա անհրաժեշտություն քաղաքներում ստեղծել ներկայացուցչություններ, որոնք կխթանեն ձեռնարկատերերի և համապատասխան ասոցիացիաների աշխատանքը: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը կարևորել է նաև էներգախնայողության, թեթև արդյունաբերության արտադրության, տեղեկատվական տեխնոլոգիաների, տեխնիկայի ոլորտներում համատեղ ձեռնարկությունների հիմնումը, համապատասխան ոլորտներում ցուցահանդեսների և համաժողովների անցկացումը, որոնք հնարավորություն կստեղծեն մասնակից երկրների միջև համագործակցության ընդլայնման և փոխըմբռնման»:

 



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ