Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հոկտեմբեր

Երևան քաղաքի Տիգրան Մեծի-Խորենացու Քոչարի խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի


ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երթևեկության անվտանգության բարելավման նպատակով 2017 թվականի սեպտեմբերի 25-ից Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտա-Մ.Խորենացու փողոց-Եր.Քոչարի փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, փոփոխության արդյունքում նշված խաչմերուկի Խորենացու փողոցի աջ հատվածից կապամոնտաժվի լուսացույցը և Ագաթանգեղոսի փողոցի կողմից Խորենացու փողոցով երթևեկող տրանսպորտային միջոցներն այսուհետ Տ.Մեծի պողոտա մուտք կգործեն անընդհատ՝ զիջելով Տ.Մեծի պողոտայով երթևեկող տրանսպորտային միջոցներին:

Միաժամանակ՝ լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով նշված խաչմերուկի տրանսպորտային բոլոր լուսացույցները կտեղակայվեն երթևեկելի մասի վրա:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ