Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Մեծ յոթնյակը» կարող է խստացնել պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ. Մերկել

«Մեծ յոթնյակը» կարող է խստացնել պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ. 
Մերկել

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Ուկրաինայի արևելքում իրադրության սրվելու դեպքում, «Մեծ յոթնյակի» առաջնորդները պատրաստ են խստացնել պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք համաձայն ենք, որ այն, ինչ վերաբերում է պատժամիջոցների վերացմանը, կապված է մինսկյան համաձայնությունների իրականացման հետ: Այն դեպքում, եթե անհրաժեշտ լինի, իհարկե մենք դա չենք ցանկանում, պատրաստ ենք խստացնել պատժամիջոցները»,- ասել է Մերկելը:

Եվրամիությունը ՌԴ դեմ սկսել է պատժամիջոցներ կիրառել 2014 թվականի մարտ ամսին՝ կապված Ուկրաինայի և Ղրիմի իրավիճակների հետ և մինչ այսօր պարբերաբար երկարացրել է դրանց ժամկետները կես տարով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]