Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԱՄՆ կոնգրեսականների այցը Հայաստան նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամին հետագա ֆինանսական աջակցության հնարավորություն է

ԱՄՆ կոնգրեսականների այցը Հայաստան նաև «Հայաստան» համահայկական 
հիմնադրամին հետագա ֆինանսական աջակցության հնարավորություն է

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ կոնգրեսականների խումբը Հայաստան կատարած այցի ընթացքում գոհունակություն է հայտնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կատարած աշխատանքից: Այցը նաև հետագա ֆինանսական աջակցության հնարավորություն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱՄՆ-ում գործող «Հայաստան հիմնադրամ» կազմակերպության ատենապետ Մարիա Մեհրանյանը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը ԱՄՆ կոնգրեսականների մի խմբի առիթ է ունեցել ներկայացնելու հիմնադրամի կատարած աշխատանքները: Եղել են 3 ներկայացուցիչներ Կալիֆոռնիա նահանգից, 1-ական կոնգերսականներ Հավայիից, Նյու Ջերսիից և Վիսկոնսինից: Խմբում եղել են հանրապետականներ և դեմոկրատներ»,-ասաց Մարիա Մեհրանյանը:

Նրա խոսքով՝ ներկայացրել են Արցախում, Գյումրիում և Երևանում կատարած աշխատանքները: Օրինակ՝ Գյումրիի մանկատունը, հիմնանորոգված Չայկովսկու անվ. երաժշտական դպրոցը:  Նրանք գաղափար չեն ունեցել, թե Հայաստանում որքան աշխատանք է տարվել:

«Կոնգրեսականները գոհունակություն են հայտնել: Զարմացել էին, թե 10 տարվա ընթացքում որքան փոփոխություն է տեղի ունեցել: Հիմնադրամի համար այս այցը երկու նպատակ ուներ՝ բացատրել Հայաստանում կատարված աշխատանքը, մյուսը՝ իրենց ֆինանսական աջակցությունը, որ պետք է ցուցաբերեն առաջիկա տարիներին՝ տեսնելով մեր աշխատանքը»,- եզրափակեց Մեհրանյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]