Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իրաքյան զորքերն Էլ-Հավիջայում ոչնչացրել են արդեն ավելի քան 200 գրոհայինի

Իրաքյան զորքերն Էլ-Հավիջայում ոչնչացրել են արդեն ավելի քան 200 գրոհայինի

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի ուժայիններն ազատագրել են երկրի հյուսիսում գտնվող Էլ-Հավիջա քաղաքի 500 քառակուսի կմ տարածք՝ ոչնչացնելով «Իսլամական պետություն» խմբավորման ավելի քան 200 գրոհայինի: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Դաշնային ոստիկանության ուժերն ու մեքենայացված բրիգադները ավարտել են գործողության առաջին և երկրորդ փուլերը, վերադարձրել են տարածքի 480 քառակուսի կմ-ի վերահսկողությունը, ազատագրել են 41 գյուղ և ոչնչացրել են 225 իսլամիստների»,- ասվում է հրամանատարության հայտարարության մեջ:

Զինվորականներն ընդգծել են, որ ոչնչացրել են ահաբեկիչների փոխադրամիջոցները և զենքերը, ինչպես նաև բախման շրջանից դուրս են բերել 90 ընտանիքի:

Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին երկու օր առաջ հայտարարել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների կողմից գրավված՝ նավթով հարուստ Քիրքուք քաղաքի հարավ-արևմուտքում գտնվող Էլ Հավիջա շրջանի ազատագրման գործողության մեկնարկի մասին:

Այս տարվա հուլիսին զորքերի կողմից Մոսուլի ազատագրումից հետո Էլ-Հավիջան դարձել է ԻՊ հիմնական շտաբը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]