Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մեծ Բրիտանիան դուրս է գալիս ԵՄ-ից, բայց չի լքում Եվրոպան. Մեյ

Մեծ Բրիտանիան դուրս է գալիս ԵՄ-ից, բայց չի լքում Եվրոպան. Մեյ

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան դուրս է գալիս Եվրամիությունից՝ իր քաղաքացիների շահերին համապատասխան և հենց այդ շահերի համաձայն էլ մնում է Եվրոպայում: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

«Մեծ Բրիտանիան միշտ իր եվրոպական ընկերների և դաշնակիցների հետ կմնա՝ ի պաշտպանություն մեր ընդհանուր արժեքների՝ ազատության, ժողովրդավարության, մարդու իրավունքների: Դա չի փոխվի, ինչպես նաև այն, որ մենք նախկինի պես աշխատելու ենք կայունության և մեր բոլոր դաշնակիցների անվտանգության երաշխիքների ուղղությամբ՝ օգտագործելով մեր ունեցած դիվանագիտական և ռազմական բոլոր ռեսուրսները: Ինչպես և կշարունակենք պայքարը անօրինական միգրացիայի, «Իսլամական պետություն» ահաբեկչական» խմբավորման դեմ»,- հավաստիացրել է Մեյը: Նա նշել է, որ առաջինը բրիտանացիներն են հետաքրքրված ԵՄ հաջողություններով և զարգացմամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]