1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Բաքվում ՀՀ անկախության համար բաժակ բարձրացրած հայ պատգամավորների նկարը կատաղեցրել է ադրբեջանցի պատգամավորին

Բաքվում ՀՀ անկախության համար բաժակ բարձրացրած հայ պատգամավորների նկարը 
կատաղեցրել է ադրբեջանցի պատգամավորին

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ադրբեջանի Միլլի մեջլիսի իրավական քաղաքականության և պետականաշինության հարցերով հանձնաժողովի անդամ, պատգամավոր Ռաֆայել Ջաբրայիլովին զայրացրել է Բաքվում Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի կոնֆերանսին մասնակցող հայկական պատվիրակության անդամների լուսանկարը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական Qafqazinfo-ն գրում է, թե ադրբեջանցի պատգամավորը հայ պատվիրակների լուսանկարը համարել է «հայկական կողմի հերթական սադրանքը»:

«Լուսանկարից պարզ երևում է, որ այն արվել է ադրբեջանցիներին սադրելու նպատակով»,- ասել է Ջաբրայիլովը:

Նա ընդգծել է, որ լուսանկարն արված է ոչ թե ռեստորանում, այլ հյուրանոցի համարում: «Եթե հայ պատգամավորները ռեստորանում ուտել-խմելիս լինեին և ավել բան թույլ տային իրենց, ապա կգտնվեր մի ադրբեջանցի, ով օղու շիշը նրանց գլխին կտար: Իհարկե, դա սրտիցս կլիներ, սակայն սթափ դատելու պարագայում հասկանում ես, որ դա ելք չէ»,- ասել է ադրբեջանցի պատգամավորը:

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի է ունենում Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի կոնֆերանսը, որին մասնակցում են նաև ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը և պատվիրակության անդամ Մանե Թանդիլյանը։

Հայկական պատվիրակության անդամները օրերս Բաքվից մի լուսանկար էին հրապարակել, որտեղ բաժակ էին բարձրացրել Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]